Իրավական 

ԵԽԽՎ նախագահը դատապարտել է ադրբեջանցի լրագրողի ձերբակալությունը

analitik.am

ԵԽԽՎ ղեկավար Էնն Բրասերը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության կապակցությամբ, տեղեկացնում է contact.az-ը:

 

 «Կարծում եմ՝ Ադրբեջանը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, պետք է հարգի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշները: Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում պահպանել կոնվենցիայի պահանջներն ինչպես Խադիջա Իսմայիլովայի, այնպես էլ այլ քաղաքական բանտարկյալների նկատմամբ», - ասված է Բրասերի հայտարարության մեջ:

 

ԵԽԽՎ ղեկավարը նշել է, որ Խադիջա Իսմայիլովան մեկն է այն անձանցից, որոնք երկար ժամանակ աշխատում են ԵԽ-ի հետ: ԵԽԽՎ վերջին նստաշրջանում նա խոսել էր իր և ադրբեջանցի իրավապաշտպանների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին:

Նույն շարքից