Մշակույթ 

Սրամտում է Մարկ Տվենը

Կնճիռները պետք է միայն ցույց տան այն վայրերը, որտեղ ժամանակին ժպիտն է եղել:

Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ՝ ահա իդեալական կյանքը:

Չի կարելի հիմնվել աչքերի վրա, եթե կենտրոնացած է երևակայությունը:

Պեսիմիզմը ընդամենը բառ է, որով թույլ նյարդեր ունեցողները անվանում են իմաստությանը:

Որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես քո սեփական դրախտում: Միթե՞ դուք մտածում էիք, որ նույն դրախտը կարող է գոհացնել տարբեր մարդկանց, առանց բացառության:

Բավական է խոսք տալ, որ այսինչ բանը չես անի՝ ու անմիջապես սկսում ես ուզել դա:

Ամառը՝ դա տարվա այն եղանակն է, երբ շատ շոգ է որևէ բան անելու համար, ինչը անելու համար ձմեռն էլ չափազանց ցուրտ էր:

Չկա ավելի շատ նյարդայնացնող բան, քան լավ օրինակը:

Առողջությունը պահպանելու միակ միջոցը՝ դա ուտել կերակուր, որը չես ուզում, խմել այն, ինչ չես սիրում, անել այն, ինչ դուրդ չի գալիս:

Հրաշալի է, որ հայտնաբերել են Ամերիկան, բայց ավելի հրաշալի կլիներ, եթե Կոլումբոսը անցներ կողքով:

Նա, ով լավ գրքեր չի կարդում՝ որևէ առավելություն չունի նրանից, ով գիրք ընդհանրապես չի կարդում:

Նա, ով չգիտի թե ուր է գնում՝ շատ կզարմանա, եթե հայտնվի ոչ այնտեղ:

Հիմարության իրավունքը՝ մարդու անձի ազատ զարգացման երաշխիքներից մեկն է:

Դասականը՝ դա այն է, որ յուրաքանչյուրը գտնում է, որ արժի կարդալ, բայց ոչ ոք չի կարդում:

Վատագույն միայնությունը՝ դա երբ հարմարավետ չես զգում ինքդ քեզ հետ:

Մարդ ստեղծելու գաղափարը՝ փառապանծ և հրաշալի միտք էր: Բայց դրանից հետո ոչխար ստեղծելը՝ արդեն կրկնություն էր:

Եթե բոլոր մարդիկ միակերպ մտածեին՝ ոչ ոք խաղադրույք չէր կատարի ձիարշավներին:

Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց սովորաբար այդ ժամանակ մարդը նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչինչ չի լսում:

Ինչպես ասվում է հին իմաստության մեջ.«երեխաներն ու հիմարները միշտ ճիշտն են ասում»: Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեծահասակներն ու իմաստունները երբեք ճիշտը չեն ասում:

Չկա ավելի խղճալի տեսարան, քան մարդը, ով բացատրում է իր հումորի իմաստը:

Եկեք ապրենք այնպես, որ նույնիսկ դագաղագործը ափսոսա, երբ մենք մահանանք:

Վաղվա վրա մի հետաձգիր այն, ինչը կարելի է հետաձգել վաղը չէ, մյուս օրվա վրա:

Նույն շարքից