Իրավական 

Ադրբեջանցիների կողմից հայ զինվորի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում զինծառայողի սպանության դեպքի առթիվ՝ ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության շարժառիթով։  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն։


2014 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում սպանություն կատարելու նպատակով հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության շարժառիթով արձակված կրակոցի հետևանքով որովայնի շրջանում ստացած կույր հրազենային վնասվածքից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

Նույն շարքից