Իրավական 

Ինձ ներկայացված մեղադրանքները սև ու կեղտոտ փիար են. Խադիջա Իսմայիլովա

analitik.am

Ադրբեջանում ձերբակալված լրագրող Խադիջա Իսմայիլովան այսօր քննչական մեկուսարանից զանգահարել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայություն:

 

Խոսելով իր կալանքի մասին՝ նա նշել է, թե գիտեր, որ իշխանությունները վաղ թե ուշ կգնան այդ քայլին:

 

«Ես ամուր եմ, և դուք էլ ամուր եղեք: Գիտեի, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալու: Դա տեղի ունեցավ, և ես ձերբակալվեցի: Ինձ ներկայացված մեղադրանքները մտացածին են, դա կեղտոտ ու սև փիար է: Չնայած այդ ամենին՝ ես ամուր եմ: Գիտեմ, ձեզ համար էլ հեշտ չէ: Սակայն մի՛ հուսահատվեք ու շարունակե՛ք աշխատել: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրն իր աշխատանքն անի»,-ասել է նա։

 

Նա նշել է, որ գործընկերներից ակնկալում է նոր հետաքննություններ, իսկ իրավապաշտպաններից՝ նոր նախաձեռնություններ: Աշխատանքը պետք է շարունակվի, ասել է նա:

 

Լրագրողը նաև նշել է, թե առայժմ իրեն պահելու պայմաններից չի դժգոհում:

Նույն շարքից