Նիկոլ Քիդմանը կնկարահանվի «Լուռ կինը» հոգեբանական թրիլերում: Քիդմանը կմարմանավորի ֆիլմի գլխավոր հերոսուհուն: Ֆիլմի էկրանավորմամբ կզբաղվի Էդրիան Լայնը:
Ֆիլմի հերոսներ Ջոդին և Թոդն ամուսնացած չեն, սակայն ապրում են միասին արդեն 20 տարի շքեղ բնակարանում, նրանց կյանքը նման է թատրոնի: Ջոդին հոգեբան է և հրաշալի կատարում է համբերատար կնոջ դեր, իսկ Թոդը վերանորոգման վարպետ է, գումար է վաստակում, սակայն սովոր է կողմնակի ռոմանտիկ հարաբերություններ ունենալ: Եվ աստիճանաբար լուռ կինը սկսում է մշակել ամուսնու սպանության պլանը։