Իրավական 

Այսօր կքննվի Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունը

analitik.am

Մոսկվայի Բասմանի դատարանն այսօր կքննի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու մասին քննիչի ներկայացրած միջնորդությունը, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

Հայրապետյանի նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք առավել ծանր հանցագործությունների համար։

 

Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնևթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։

 

Հուլիսի 17-ին դատարանը Հայրապետյանին կալանքի տակ էր առել, սակայն հոկտեմբերի 3-ին նա տեղափոխվել էր տնային կալանքի՝ առողջական խնդիրների պատճառով։

 

Հայրապետյանի դեմ քննվում է նաև մեկ այլ քրեական գործ՝ կապված խարդախության հետ։ Երկրորդ քրեական գործը հարուցվել է նախկին սենատոր Իզմեստևի մոր դիմումի հիման վրա, որը մեղադրում է Հայրապետյանին իրենից 700.000 դոլար կորզելու համար։

Նույն շարքից