Իրավական 

Ծեծելիս ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում». Aravot.am

analitik.am

Այս պահին ոստիկանները լցվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ պարզելու ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները, հնայտնում է Aravot.am-ը:   Սուրեն Սարգսյանը դեմքի կապտուկներով, գլխի ու դեմքի տարբեր հատվածների պատռվածքներով այս պահին բժշկական հետազոտություն է անցնում «Էրեբունի» ԲԿ-ում: Հետազոտության արդյունքների մասին այս պահին ոչինչ չենք կարող ներկայացնել:  


Սուրեն Սարգսյանը Aravot.am-ին պատմեց, որ իրեն ծեծի ենթարկող 4 դիմակավորված անձինք իրեն առավոտից սպասելիս են եղել տան բակում ու երբ իրեն տնից դուրս գալիս նկատել են, մեքենայից դուրս են եկել եւ հարձակվել իր վրա: Ծեծի ընթացքում նրանք ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»: Ազատամարտիկը չնայած այս հարցադրումներին՝ կարծում է, որ ծեծողները եղել են Սերժ Սարգսյանի հանցախմբի անդամներ, բայց ոչ թե Թոխմախի Մհերի ուղարկած մարդիկ: Նրա խոսքով՝ ծեծողներն այդ հարցերը տվել են իրեն՝ շեղելու համար: 

Նույն շարքից