Իրավական 

ԵԽԽՎ նախագահը քննադատել է մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի հետընթացը

analitik.am

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը դատապարտել է Ադրբեջանում հայտնի իրավաբան Խալիդ Բագիրովի գործունեության դադարեցումը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:


«Ադրբեջանում իրավապաշտպանների վրա սպառնալիքների ուժգնացման ֆոնին նման բացահայտ ճնշումն անկախ իրավաբանների վրա անընդունելի է»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը: Բրասյորը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մինչ օրս ճաղերի հետևում է ադրբեջանցի իրավապաշտպան Իլգար Մամեդովը, մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վերջին որոշման մեջ հայտարարվել էր, որ իրավապաշտպանի ձերբակալությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է: «Հետևաբար ես կոչ եմ անում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել Իլգար Մամեդովին և դադաեցնել քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու նրանց փաստաբանների վրա գործադրվող ճնշումը»,- ասել է Բրասյորը:

 

Խալիդ Բագիրովը շատ հայտնի ադրբեջանցի բանտարկված ակտիվիստների փաստաբանն է: Այդ ակտիվիստների թվում են Արիֆ Յունուսը, Ռասուլ Ջաֆարովը, Յադիգյար Սադըգովը, Օմար Մամեդովը, Աբդուլա Աբիլովը և այլոք:

Նույն շարքից