Իրավական 

Կրակոցներ Գյումրիում՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամի տան վրա

analitik.am

Գյումրիում  դեկտեմբերի 11-ին առավոտյան 8:40-ի սահմաններում կրակել են փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանի տան վրա: Վնասվել է պատուհանի ապակին:

Որոշ տեղեկությունների համաձայն, տանից հայտնաբերվել է փամփուշտ:  Տունը գտնվում  է Գյումրու քաղաքապետարանի անմիջական հարևանությամբ:

«Արմենպրես»-ին Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի  Ասլանյան ասել է, որ լրատվամիջոցներից տեղեկանալով դեպքի մասին՝ հրապարակումն ուղղարկել  են Շիրակի մարզի քննչական վարչություն՝ հանձնարարելով նյութեր նախապատրաստել: 

Թամարա Յայլոյանը ոստիկանությունում հաղորդում է տվել:

Նույն շարքից