Ռոբին Ուիլյամսի այրին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում առաջին անգամ մեկնաբանել է աստղի մահը, տեղեկացնում է ETOnline-ը:
Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսին միլիոնավոր երկրպագուների սիրելի դերասան Ռոբին Ուիլյամսին մահացած էին գտել իր բնակարանում:
Սյուզանը պատմել է, որ Ռոբինն իր համար շատ թանկ մարդ էր, և նրանց սերը սահման չուներ: Մեկնաբանելով ամուսնուողբերգական մահը` Սյուզանը պատմել է, որ ինքը սարսափել է`իմանալով դրա մասին.
Ես ուղղակի բղավեցի. «Ռոբին, ի՞նչ է եղել: Ի՞նչ ես արել»:
«Նա ոչինչ չէր օգտագործում: Նա քաջ մարդ էր: Նա պայքարում էր դեպրեսիայի, տագնապի և Պարկինսոնի հիվանդության վաղ փուլի դեմ, որոնց մասին պատրաստ չէր պատմել հանդիսատեսին», - ասել է Սյուզանը Ռոբին Ուիլյամսի մասին: