Երգչուհի Թեյլոր Սվիֆթը մեղադրվում է Shake It Off երգի բառերի գրագողության համար:
Երգչուհու դեմ 42 մլն դոլարի հայցը ներկայացրել է ամերիկացի կատարող Ջեսի Բրեհեմը:
Նրա խոսքով՝ Սվիֆթի երգի կրկներգի բառերը վերցված են իր Haters Gone Hate երգից և որ Haters Gone Hate և Playas Gone play արտահայտությունների հեղինակային իրավունքն իրեն է պատկանում:
Բացի ֆինանսական փոխհատուցումից՝ Բրեհեմը ցանկանում է, որ ինքը նշվի որպես Սվիֆթի երգի տեքստերի հեղինակ:
Նշենք, որ երգչուհու ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս հաղորդագրությունները։