Ռազմական 

Սիրիայում սպանվել է Իրանի շուրջ 130 զինվորական

Իրանի իսլամական հանրապետությունը ռազմական օժանդակություն է տրամադրում Սիրիայի կառավարական ուժերին: Տարբեր տվյալների համաձայն այսօր Սիրիայում են գտնվում 5-10 հազար իրանցի զինվորականներ: Պաշտոնական տվյալներով ԻՊ խմբավորման դեմ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է Իրանի շուրջ 130 զինվորական:

Իրաքցի ու իրանցի զինվորականների մոտ գոյություն ունի տարօրինակ նախապաշարմունք, այսպես կոչված «Սուլեյմանիի անեծքը»: Խոսքը վերաբերվում է Իրանի զորահրամանատար Քասիմ Սուլեյմանիին, ով ակտիվորեն մասնակցում է Սիրիայում ծավալված ռազմական գործողություններին եւ հանդիսանում է Իրանի հետախուզության ակնառու դեմքերից մեկը:

Սիրիայում ու Իրաքում մարտնչող զինվորների մոտ ձեւավորվել է նախապաշարմունք, որ ահաբեկիչների դեմ մարտերում զոհվում են հիմնականում Քասիմ Սուլեյմանիի հետ լուսանկարված զինվորները:

0_c61fb_32f24f37_XL0_cd3ed_73c2c727_L1433991048_912-ir13940808165915314_PhotoL4cded207016759bc36c0b39b4a0c3bc0

Նույն շարքից