Այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադառնալով սահմանային իրավիճակին ասաց, որ լարվածությունը վերջին ժամանակներում մի քիչ նվազել է:
«Լինի լարված, թե՝ հարաբերական հանդարտություն՝ հայկական զինուժը ՀՀ տարածքում վերահսկում է իրավիճակը: Կարող ենք ասել, որ իրավիճակը համեմատաբար խաղաղ է, դա կարող ենք կապել մեր հարևան երկրում ընտրությունների հետ»,- ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ ներկա պահին հայկական ԶՈՒ-ն համապատասխան վերլուծություններ է անում և պատրաստ է ցանկացած զարգացումների: