Walt Disney ստուդիան իր Twitter-ում հրապարակել է «Ալիսան հայելու արտացոլանքում» ֆանտաստիիկ ֆիլմի թիզերը։
Ֆիլմը կշարունակի Թիմ Բերթոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» ժապավենը։ Գլխավոր դերով կրկին հանդես է եկել ավստրալացի դերասանուհի Միա Վասկովսկան։
Նոր ֆիլմը ոճի առումով կրկնում է նախորդին, սակայն Բերթոնն այս անգամ հանդես է եկել որպես նախագծի պրոդյուսեր, իսկ Ջեյմս Բոբինը դարձել է ռեժիսոր։