Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Դիմա Բիլանը հանդես է որպես դերասան` մարմնավորելով «Հերոսը» պատմական կինոնկարի գլխավոր հերոսին:
Ինչպես ներկայացնում է super.ru-ն` ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Առաջին աշխարհամարտի տարիներին: Դժվարին ժամանակներում գլխավոր կերպարը երկու հավատք ունի` հայրենիքի և սիրելիի` Վերայի նկատմամբ:
Բիլանը նկարահանումների ժամանակ փոխարինել է Դանիլ Կոզլովսկիին, ով վերջին պահին հրաժարվել է նկարահանվել:
Նշվում է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2016-ին: