Ռուսական օդուժը վերջին երկու օրում 131 ռազմական թռիչք է իրականացրել և 237 հարված է հասցրել ահաբեկիչների օբյեկտներին: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է tass.ru-ն:
Նրա խոսքերով՝ հարվածներ են հասցվել Սիրիայի Համա, Լաթաքիա, Հոմս, Դամասկոս, Հալեպ և Ռաքքա նահանգներում ԴԱԻՇ-ի և Ջեբհաթ ան-Նուսրայի ենթակառուցվածքների գաղտնի օբյեկտներին:
Ռուսական օդուժը, սեպտեմբերի 30-ից սկսած, առաջնորդվելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով, կետային հարվածներ է հասցնում ահաբեկչական խմբավորումների ենթակառուցվածքներին: Ռուսաստանը չի ծրագրում մասնակցել ցամաքային գործողություններին: