Առողջապահություն 

Անպտղությունը 55% դեպքերում կապված է կանանց, իսկ 45% դեպքերում՝ տղամարդկանց հետ. գինեկոլոգ

Այսօր` նոյեմբերի 3-ին, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում անպտղության ցուցանիշը պարբերաբար փոփոխվում է՝ կապված մարդկանց սոցիալական վիճակից։

«Անպտղության տարբեր ցուցանիշները կախված են բժշկին դիմելու հախականությունից: Այսինքն՝ մենք հստակ չենք կարող ասել, թե որքան է կազմում երկրում անպտղությունը, քանի որ հիմնվում ենք միայն բժշկի դիմողների քանակի վրա»,- ասաց նա։

Գեորգի Պողոսյանը անդրադառնալով անպտղության հիմնական պատճառներին նշեց, որ դրանք հիմնականում պայմանավորված են ինֆեկցիոն հիվանդություններով, էնդոկրին խախտումներով, ի ծնե ֆիզիոլոգիական արատներով։

«Նախկինում կանանց մոտ շատ էին փողային ստրուկտուրայով պայմանավորված անպտղությունը, հիմա շատ են սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները։ Երբ մինչ ամուսնությունը զույգերը գալիս են ուղղակի ստուգվելու, շատ եմ ուրախանում, ես նույնիսկ թույլ չեմ տալիս, որ նրանք վճարեն, միայն  թե այդ մշակույթը տարածվի։ Հենց այսպես միայն կարելի է շատ հիվանդություններ կանխել և թույլ չտալ, որ մեկը մյուսին վարակի»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ անպտղությունը հիմնականում՝ 55% դեպքերում կապված է կանանց հետ, 45% դեպքերում՝ տղամարդկանց։

Նույն շարքից