Մշակույթ 

Հռոմում կրկին կբացվի Տրևի շատրվանը

Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ 2 միլիոն եվրո արժողությամբ վերանորոգումից հետո կրկին կբացվի հայտնի Տրևի շատրվանը: Հայտնի տեսարժան վայրի վերականգման համար դրամական միջոցները տրամադրվել էին աշխարհահռչակ Fendi իտալական նորաձևության տան կողմից:

Շատրվանը չի գործել 16 ամիս շարունակ, իսկ նպատակասլաց զբոսաշրջիկները մետաղադրամները նետել են ոչ թե հենց շատրվանի մեջ, այլ հատուկ դրանց համար նախատեսված ոչ մեծ ամանի մեջ:

Հուշարձանն ավելի քան 300 տարվա պատմություն ունի: Յուրաքանչյուր տարի այնտեղ միլիոնավոր զբոսաշրջիկներ են ժամանում:

Նույն շարքից