Հարի Փոթերի մասին վեպերի հեղինակ Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ աշխատում է նոր մանկական գրքի վրա, որը երբևէ մի օր կթողարկի իր անվամբ՝ գրում է Independent-ը:
«Ես չեմ կարող հստակ ժամկետ ասել, քանի որ զբաղված եմ և սցենարներ եմ գրում: Բայց ես, անխոս, կգրեմ վեպեր Ջ. Ք. Ռոուլինգ անվամբ: Ես գրել եմ մանկական գրքի մի մասը, որն ինձ իսկապես դուր է գալիս: Հաստատ կավարտեմ այն: Ես ունեմ նաև մեծահասակների համար գրքերի գաղափարներ»,- ասել է նա:
Նշենք, որ Հարի Փոթերի մասին վերջին գրքի թողարկումից՝ 2007-ից ի վեր Ռոուլինգը դետեկտիվ վեպեր է հրատարակել Ռոբերթ Գելբրեյթ կեղծանվամբ: