Մշակույթ 

Ադելին մեղադրել են գրագողության մեջ

Ադելը երեք տարվա լռությունից հետո բեմ է վերադարձել Hello մեգահիթով, պայթեցրեց Youtube-ի վարկանիշային բոլոր աղյուսակները։

Մինչ երգչուհին հարցազրույց էր տալիս Rolling Stone-ին, ամերիկացի երաժիշտ Թոմ Ուեյթսի երկրպագուները Ադելին բացահայտ գրագողության մեջ են մեղադրել։  Երկրպագուների խոսքով, Ադելի նոր երգը բավականին նման է  Martha երգին, որ Ուեյթսը գրել էր դեռեւս 1973-ին։

Ադելի նոր հիթի պրոդյուսերական աշխատանքներով զբաղված Գրեգ Քերսթինը խոստովանել է, որ երգչուհու համար հենց Թոմ Ուեյթսի արվեստն է ներշնչանքի աղբյուր դարձել։

 

Նույն շարքից