The Daily Beast-ին տված հարցազրույցի ժամանակ ռեժիսոր Գասպար Նոեն ռեփեր Քանիե Ուեսթին և ռեժիսոր Հայփ Ուիլյամսին մեղադրել է գրագողության համար։
Նոեն մեղադրել է Ուեսթին և Ուիլյամսին նրանում, որ նրանք օգտագործել են իր 2009 թվականի «Մուտք դեպի դատարկություն» ֆիլմի ենթագրերի ոճը Քանյե Ուեսթի «All of the lights» տեսահոլովակի համար։
Նոեն հայտարարել է, որ այդ մասին իմացել է YouTube վիդեոհոսթինգում տեսանյութը դիտելուց հետո, ինչն ապշեցրել է իրեն։
Նոեի խոսքով՝ նա «ցնցված էր» նրանից, որ Հայփ Ուիլյամսն իր անունն է դրել տեսահոլովակի ենթագրերում՝ օգտագործելով «Մուտք դեպի դատարկություն» ֆիլմի տառատեսակը։
https://www.youtube.com/watch?v=qB4EUIUZ8XU