Ռոք-աստղ Ջիմի Հենդրիքսի լոնդոնյան տունը կդառնա միավորված ցուցահանդեսի մաս՝ հայտնում է The telegraph-ը:
Դրան կմիանա կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Գենդելի հարևան տունը: Հարակից տները հանրության համար կբացվեն որպես ցուցահանդեսի մաս:
Գենդելի և Հենդրիքսի լոնդոնյան տները լայն հանրության այցելությունների համար կբացվեն փետրվարի 10-ին՝ ամերիկացի երաժշտի տան երկամյա 3,3-միլիոնանոց վերականգնումից հետո:
Ջիմի Հենդրիքսին նվիրված ցուցահանդեսի տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 2-ին:


