Ռազմական 

Միացյալ նահանգների ռազածովային ուժերի 6-րդ նավատորմը կհերթապահի Միջերկրականի արեւելյան ափերին

analitik.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը մշտապես գտնվելու են Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որը բխում է Թուրքիայի պաշտպանության շահերից։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը։

«Ոչ վաղ անցյալում ամերիկյան ռազմանավն այցելել է Աքսազ (Թուրքիայի ռազմածովային բազա)։ Այդ այցերը շարունակվելու են։ USS Donald Cook էսկադրոնային ականակիրն ու նմանատիպ նավերը մշտապես գտնվելու են Միջերկրական ծովի արևելքում, Թուրքիային պաշտպանելու համար։ Նրանց ներկայությունը մեծացվելու է»,- ասել է Բիլգիչը։

Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը քննարկում է 2016 թվականին Թուրքիայում Patriot զենիթահրթիռային համալիրները թողնելու հնարավորությունը, սակայն այդ կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել ։

Նույն շարքից