Ռազմական 

Քրդական աշխատավորական կուսակցությունը վերսկսում է թուրքական իշխանությունների դեմ զինված պայքարը

analitik.am

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ռազմական թևը հայտարարել է Թուրքիայի իշխանությունների հետ միակողմանի հրադադարի ավարտի մասին։

PKK-ի տարածած հայտարարությունում նշված է, որ միակողմանի հրադադարին վերջ է տրվել Թուրքիայի իշխող կուսակցության ռազմական քաղաքականության և վերջին հարձակումների պատճառով։ Ավելի վաղ PKK-ն հոկտեմբերին հայտարարել էր միակողմանի հրադադարի մասին, որպեսզի Թուրքիայի իշխանություններին զրկի անվտանգության պատրվակով երկրի արևելյան ու հարավարևելյան նահանգներում նոյեմբերի 1-ին քվեարկություն չանցկացնելուց։

Նույն շարքից