Ռազմական 

Լիբանանում ահաբեկչության հետեւանքով 4 մարդ է զոհվել

analitik.am

Լիբանանի հյուսիսարևելյան Արսալ քաղաքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել, 4 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրներին:

Պայթուցիկը գործել է շրջանում, որտեղ նախկինում հարձակումներ են իրագործել Սիրիայում հակամարտության հետ կապ ունեցող գրոհայինները:

Արսալ քաղաքը գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից մոտ 124 կմ հյուսիս-արևելք:

Ինչպես RIA Novosti-ին հայտնել են քաղաքի ոստիկանության բաժանմունքում՝ ահաբեկիչներն ականապատ մոտոցիկլ են պայթեցրել Արսալ քաղաքի Ալ-Սաբիլ հրապարակում:

Նույն շարքից