Մշակույթ 

​Էլթոն Ջոնը նախկինի պես ցանկանում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ

Հայտնի բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ նախկինի պես հույս ունի հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի քննարկի սեռական փոքրամասնություններին առնչվող հարցեր, գրում է BBC-ն:

Վերջինիս խոսքով` նա չափազանց զգացված է եղել այն հանգամանքից, որ Պուտինը զանգահարել է նրան և ներողություն խնդրել պրանկերների համար, որոնք ավելի վաղ կատակել էին և զանգահարելով երաժիշտին` որպես ՌԴ նախագահ և նրա մամլո քարտուղար ներկայացնել:

Հիշեցնեք, որ սեպտեմբեր ամսին Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը Էլթոն Ջոնի հետ հեռախոսազրույց ունեցել է և խնդրել չնեղանալ պրանկերների կատակի պատճառով:

Նույն շարքից