Warner Bros. Pictures կինոստուդիան հրապարակել է հրաշագործ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի սփին-օֆի՝ «Ֆանտաստիկ կենդանիները և նրանց բնակության վայրերը» ֆիլմի առաջին պաշտոնական կադրերը:
«Սփին-օֆ» հասկացությունը միավորում է գեղարվեստական ստեղծագործությունները, որոնց հիմնական գործող հերոսներ են դառնում այն կերպարները, որոնք որպես գործող անձ են անցնում կամ օրիգինալ ֆիլմում, կամ այլ թեմատիկ սյուժեով գրքում։
Լուսանկարներում, մասնավորապես, Էդի Ռեդմեյնը հանդես է գալիս ֆիլմի գլխավոր հերոսի՝ ֆանտաստիկ արարածների կատալոգիզացմամբ զբաղվող գիտնական Նյութ Սքամանդերի դերում։
Գիտնականը դասագիրք է կազմելու, որը, հեղինակ Ջոան Ռոուլինգի սյուժեի համաձայն, կմտնի Հոգվարս կախարդության դպրոցի ծրագրի մեջ: Այս դպրոցում են սովորում Հարի Փոթերի մասին ֆիլմերի և գրքերի հերոսները։
«Ֆանտաստիկ կենդանիները և նրանց բնակության վայրերը» ֆիլմի նկարահանումները սկսվել են Մեծ Բրիտանիայում օգոստոսի կեսին։ Ֆիլմում նաև նկարահանվում են Ռոն Պերլմանը, Քեթրին Ուոթերսթոնը, Ջոն Վոյթը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2016 թվականի նոյեմբերի 18-ին։