Ռազմական 

ՌԴ օդուժը ոչնչացրել է Պալմիրայի մոտ գտնվող ԻՊ խմբավորման հենակետը

analitik.am

Ռուսական Սու-24 ռմբակոծիչը ոչնչացրել է Պալմիրայից 30 կմ հեռավորությամբ գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման հենակետը:

«Հոմս նահանգի Թադմոր բնակավայրի շրջանում Սու-24 ռմբակոծիչը ոչնչացրել է ԻԼԻՊ-ի զինյալների խոշոր մի հենակետ, ինչպես նաեւ կրակահերթի տակ գտնվող տանկ, Զու-23 զենիթային սարքավորում եւ ականանետային մարտկոց: Ահաբեկիչները ոչնչացված հենակետը գտնվում էր հնագույն Պալմիրայից 30 կմ հեռավորությամբ»,- հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նա ընդգծել է, որ ռուսական զինվորականները հարվածներ են հասցնում միայն այն օբյեկտների ուղղությամբ, որոնք «զգալիորեն հեռու են ճարտարապետական հուշարձաններից»:

Նույն շարքից