Ռազմական 

Սիրիայի կառավարական զորքերը ազատագրել են Հոմս պրովինցիայի կարեւոր ռազմաստրատեգիական բարձունքները

analitik.am

Սիրիական բանակը Հոմս գավառում իր վերահսկողության տակ է առել երկու բարձունք՝ Ալ-Հազեի և Ասանի, և շարժվում է դեպի Պալմիրա քաղաք: Այս մասին հայտնել է բրիգադային գեներալ Ալի Մայհուբը՝ գրում է TASS-ը:

«Մեր զինված ուժերը Հոմս գավառում վերահսկողության տակ են վերցրել երկու բարձունք՝ Ալ-Հազեի և Ասանի, ինչպես նաև լրջորեն առաջ ենք շարժվում դեպի Պալմիրա քաղաքի Էլ-Բայարաթ շրջան»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ ահաբեկիչները կրել են տեխնիկական և մարդկային մեծ կորուստներ: Մասնավորապես, ոչնչացվել է 6 ավտոմեքենա և սպանվել 25 գրոհային Մհին բնակավայրի արևմտյան ծայրամասում:

«Մեր ռազմաօդային ուժերը իրականացրել են 20 թռիչք, Թել-Բիսա բնակավայրում ոչնչացվել են զինամթերքներով պահեստներ: Սիրիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են տեխնիկայի շարասյունը՝ Ժազու և Ալ-Շաիր նավթային շրջանում, ինչպես նաև Էլ-Քարաթյան բնակավայրում գտնվող ահաբեկիչների շտաբը»,- ասել է գեներալը:

Նույն շարքից