Ռազմական 

Շիկահող գյուղի տարածքում հակահետևակային ական է հայտնաբերվել

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Կապանի բաժնում հունվարի 31-ին` ժամը 15.50-ին, հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող գյուղի տարածքում հայտնաբերվել է ական: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 11.00-ի սահմաններում, 1962թ. ծնված Հրաչյա Ղ.-ն նույն գյուղի «Պռշնոտ» կոչվող տարածքում ոչխարներն արածացնելիս հայտնաբերել է «ՕԶՄ» տիպի հակահետևակային ական: Հիշյալ համայնքի ղեկավարը բացատրություն է տվել, որ ականը մնացել է 1992-1993 թվականներից: Նշված տարածքը պահպանվում է ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից` մինչև ՀՀ ՊՆ-ի կողմից ականազերծման աշխատանքների ավարտը: Կատարվում է հետաքննություն: 

Նույն շարքից