Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, վերջին երկու օրերի ընթացքում Դամասկոսի կենտրոնական շրջանները ենթարկվում են ահաբեկչական խմբավորումների հրթիռային ու ականանետային ռմբակոծությանը: Ոստիկանությունը, աշխարհազորայիններն ու հասարակ քղաքացիներըն առաջին օգնություննեն ցուցաբերում վիրավորներին ու տեղափախում հիվանդանոցներ: Ներկայումս ամեն ինչ բժիշկների ձեռքումն է: Քաղաքին ու բնակիչների ունեցվածքին հասցվել է նյութական ահռելի վնաս:
Ուժգին հրետակոժության է ենթարկվել նաեւ Լաթաքիա քաղաքը: Ահաբեկիչների արձակած ռումբերը պայթել են քաղաքի խիտ բնակեցված թաղամասերում, ինչի հետեւանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ, որոնց զգալի մասը կանայք ու երեխաներն են: Լաթաքիայի հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով, բազմաթիվ տներ ամբողջությամբ ոչնչացվել են:
Նմանատիպ իրավիճակ է նաեւ Հալեպում, որտեղ Ան-Նուսրայի ու ԻՊ-ի գրոհայինները շարունակում են քաղաքի հրետակոծությունը:
Դամասկոսի պրովինցիայի Դումի շրջանում կառավարական ուժերը շարունակում է հարձակումները գրոհայինների ուղղությամբ, ինչի արդյունքում նրանց հաջողվել է վնասազերծել տասնյակ ահաբեկիչների ու շարքից հանել նրանց ռազմական տեխնիկան: