Ռազմական 

Ադրբեջանի ԶՈւ-ն լայնամասշտաբ զինավարժանքներ է սկսել

Ադրբեջանի զինված ուժերն այսօր լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ են սկսել` ներգրավելով զորքերի բոլոր տեսակները:

 

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Նշվում է, որ զինավարժանքներն անցկացվում են Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ: Զինավարժանքները ղեկավարում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադըգովը:

 

Զինավարժանքներին կմասնակցի 15 հազար զինծառայող, 300 միավոր զրահատեխնիկա, 200-ից ավելի հրթիռային ու հրետանային սարքեր, մինչև 20 միավոր ավիացիա, հակաօդային պաշտպանության սարքեր:

 

Զորամիավորումների կողմից զորահավաքի գծով հանձնարարությունների կատարումն ստուգելու համար զինավարժանքներում ներգրավվել է 5 հազար զինապարտ և 300 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: Զինավարժանքների անցկացման վայրն ու տևողությունը չեն հաղորդվում:

Նույն շարքից