Ռազմական 

Ռուսաստանի օդուժը Սիրիայում ԻՊ ահաբեկիչների 263 օբյեկտ է ռմբակոծել

analitik.am

Ռուսական ավիացիան Սիրիայում ահաբեկիչների 263 օբյեկտների հարվածել է երկու օրվա ընթացքում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:

«Անցյալ երկու օրվա ընթացքում Սիրիայում ռուսական ավիախմբի ինքնաթիռները 263 օբյեկտների շուրջ 81 մարտական թռիչք են կատարել` Հալեպ, Դամասկոս, Դեյր-Էզ-Զոր, Իդլիբ, Լաթաքիա, Ռաքքա, Համա և Հոմս գավառներում»,- հայտարարել է Կոնաշենկովը:

Նա հստակեցրել է, որ բոլոր ինքնաթիռները բարեհաջող Հմեյմի բազա են վերադարձել:

Նույն շարքից