«Գերմանիան խորապես անհանգստացած է վերջին շրջանում 1994 թվականի հրադադարի պայմանագրի պարբերական խախտումների առնչությամբ: Մենք շարունակելու ենք համագործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ նաև հաջորդ տարի, երբ կստանձնենք ԵԱՀԿ համանախագահությունը»,- այս մասին հայտնել են Գերմանիայի արտգործնախարարությունից:
Գերմանիան շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային ամբողջականության, խնդրահարույց հարցերի խաղաղ կարգավորման և ինքնորոշման սկզբունքների հիման վրա լուծելու հարցում,-հայտնում են Գերմանիայի արտգործնախարարությունից: