Ռազմական 

Ադրբեջանական կողմը գնդակոծել է Բաղանիսը

analitik.am

Հակառակորդը փետրվարի 2-ի երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը:  NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնել է, որ գնդակը կպել է գյուղի տներից մեկին:


«Գյուղացիներից մեկի էլ ավտոտնակն է վնասվել»,- ավելացրեց գյուղապետը:


Նրա խոսքով՝ այսօր հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում:

Նույն շարքից