Ռազմական 

ԻՊ-ի 9 ղեկավարներ են սպանվել

analitik.am

Իրաքի Մոսուլ քաղաքի հարավում միջազգային դաշինքի օդային հարվածների հետևանքով «Իսլամական պետության» 9 ղեկավարներ են սպանվել: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, նրանց թվում եղել են արաբներ, պակիստանցիներ, սիրիացիներ, աֆղանցիներ: Միջազգային դաշինքը 17 հարվածներ է ուղղել  ահաբեկիչների դիրքերին, ոչնչացվել են զինապահեստներ, փոխադրամիջոցներ:


Նախօրեին՝ փետրվարի 2-ին, ԻՊ-ի ահաբեկիչները Մոսուլ քաղաքում մահապատժի են ենթարկել քրիստոնյա հոգևորականի, ում առևանգել են 8 ամիս առաջ Բաքր թաղամասում:


Մյուս կողմից` եզդի զինյալները Ջաբալ Շանգալի մերձակայքում՝ Խանասուր բնակավայրի հարավային մասում, հայտնաբերել են զանգվածային գերեզման, որտեղ թաղված են ավելի քան 30 եզդիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:


«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:

Նույն շարքից