Ռազմական 

Վերջին երկու շաբաթում ուկրաինական բանակը կորցրել է 1700 զինծառայող. ԴԺՀ

analitik.am

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, վերջին երկու շաբացվա ընթացքում ռազմական գործողությունների ժամանակ Դոնբասում զոհվել է 1700 ուկրաինացի զինծառայող:

 

Այդ մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հրամանատարական շտաբից, նշելով որ հոնվարի 17-ց սկսած ուկրաինական բանակը կորցրել է 3 մարտական ինքնաթիռ, 1 ուղղաթիռ, 146 տանկ, 144 զրահամեքենա, 91 հրանոթ ու 1738 զինծառայող, գերի է հանձնվել 52 մարդ:

Այսօր սպանվել է 79 զինծառայող, ոչնչացվել 5 տանկ ու 2 բեռնատար ավտոմեքենա:

 

Ներկայումս հիմնական ռազմական գործողություններն ընթանում են Դեբելցովոյի շրջանում, որտեղ ուկրաինական ուժայինները գտնվում են շրջապատման մեջ, իսկ աշխարհազորայինները սահմանափակվել են նախկին դիրքերի ամրապնդմամբ:

 

 

 

 

Նույն շարքից