Ռազմական 

Վաշինգտոնը 2016թ.-ին հակաօդային պաշտպանությանը կտրամադրի 9,6 միլիարդ դոլար

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Վաշինգտոնը երկրի հակաօդային պաշտպանության կատարելագործման ու մոդեռնիզացման համար 2016թ.ին նախատեսում է ծախսել 9,6 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ հակաօդային պաշտպանության ծառայության ղեկավար փոխծովակալ Ջեյմս Սիրինգը, նշելով, որ ծառայությանը կտրամադրվի 8,1 միլիարդ դոլար, ինչը թույլ կտա կատարելագործել երկրի հակաօդային պաշտպանվածությունը, Հյուսիսայի Կորեայի միջուկային ու Իրանի հեռահար հրթիռների հնարավոր արձակման պարագայում:

 

 

Նրա խոսքերով ԱՄՆ-ը մտադիր է Ալյասկայի իր բազայում  հակաօդային հրթիռների քանակը մեկ տարում ավելացնել 40-ով: Ներկայումս Ալյասկայի Ֆորտ-Գրիլ ռազմաբազայում տեղակայված է 26 հրթիռ:

 

Փոխծովակալը տեղեկացրել է, որ առաջիկայում կիրականացվեն մի շարք հրթիռների փորձարկումներն,

ինչպես նաեւ կկատարելագործվեն ամերիկյան Patriot ու Thaad հրթիռային համակարգերը:

Միաժամանակ արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի կողմից հակաօդային պաշտպանության համակարգերի վերջնական տեղակայումը նախատեսվում է ավարտին հասցնել 2018թ.-ին:

 

ԱՄՆ դեպարտամենտը բազմիցս հավաստիացրել է, որ հակաօդային պաշտպանությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ու նպատակ ունի զսպել Իրանին ու Հյուսիսային Կորեային:

Հակաօդային պաշտպանության հարցերը մի քանի տարի շարունակ քննարկվել են երկու երկրների կողմից, սակայն, Ուկրաինական ճգնաժամից հետո ԱՄՆ-ը 2014թ-ի ապրիլից դադարեցրել է բանակցությունները:

 

 

 

 

 

 

Նույն շարքից