Ռազմական 

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արևելքի անջատողականներին ծանր սպառազինություն տրամադրելու համար

analitik.am

Ռուսաստանն  Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսամետ անջատողականներին ժամանակակից տանկեր և «երկիր-երկինք» տիպի հրթիռներ է տրամադրել, հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

 

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արևելքի անջատողականներին ծանր սպառազինություն տրամադրելու համար:

 

«Մենք տեսանք, թե ինչպես վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանից Ուկրաինային հարյուրավոր միավոր զենք տրամադրվեց»,- Բրյուսելում հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

 

Նա նշել է, որ այդ զենքերից որոշների շահագործումն այնքան բարդ է, որ անջատողականներն իրենք չեն կարող օգտագործել, քանի որ դրա համար լուրջ նախապատրաստություն է պետք:

 

Նա նշել է, թե նման զինտեխնիկա Դոնեցկի «շուկայից գնել հնարավոր չէ»:

 

Լրագրողների հարցին՝  Կիևին ամերիկյան զենքեր տրամադրելու վերաբերյալ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, թե դաշինքն այստեղ որևէ դեր չի խաղում:

 

Լունգեսկուն նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մտադիր է երկկողմ բանակցություններ անցկացնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Նույն շարքից