Ռազմական 

Հինգ մարդ Է զոհվել Դոնեցկի քաղաքային հիվանդանոցի հրետակոծման հետևանքով

analitik.am

Հինգ մարդ Է զոհվել, եւս հինգը՝ վիրավորվել Դոնեցկի թիվ 27 հիվանդանոցի շենքի հրետակոծման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է   ՏԱՍՍ-ը, հայտնել Է Հանրապետական վնասվածքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկը, հիվանդանոց, ուր տեղափոխել են տուժածներին: Վիրավորների թվում կա 4-ամյա մի երեխա:

 

Բժշկի խոսքով՝ ներկայում աչքերի վիրահատության Է պատրաստվում 21-22 տարեկան մի աղջիկ: 24-ամյա եւս մեկ տուժած բեկորային վերքեր Է ստացել եւ  նախաբազկի բաց կոտրվածք ունի:

 

Ինքնահռչակ ԴԺՀ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել Է, որ Դոնեցկի քաղաքային հիվանդանոցի հրետակոծումն իրականացվել Է Մարինկա քաղաքի կողմից, որտեղ գտնվում են ուկրաինացի ուժայինների դիրքերը: Այդ մասին հաղորդել Է Դոնեցկի նորությունների գործակալությունը:

 

Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ Տեքստիլշչիկ շրջանի համատարած գնդակոծման հետեւանքով վնասվել են հինգ դպրոցների, մեկ գիմնազիայի, հինգ մանկապարտեզների շենքերը, վնասվել են նաեւ Էլեկտրահաղորդման գծերը, ամբողջ միկրոշրջանը մնացել Է առանց Էլեկտրամատակարարման:

Նույն շարքից