Ռազմական 

Լուգանսկի աշխարհազորայիններն առաջին անգամ կիրառել են մարտական ինքնաթիռ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազորայիններն առաջին անգամ ուկրաինական ուժայինների դեմ կիրառել են մարտական ինքնաթիռ:

 

Սու-25 գրոհային ինքնաթիռը Արտեմովսկ- Դեբալցեւո ավտոխճուղում ռմբակոծության է ենթարկել ուկրաինական ռազմական ավտոշարասյունն, որն ամենայն հավանականուէթյամբ, շարժվում էր դեպի Դեբալցեւո: Կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան:

 

Ոկրաինական օդուժի Սու-25 ինքնաթիռը աշխարհազորայինների կողմից խփվել էր 2014թ.-ի հունիսին, այնուհետեւ վերանորոգվելուց հետո համալրել աշխարհազորայինների ռազմական տեխնիկան:

Կիեւի կողմից հունվարի կեսերից ռազմական գործողությունների վերսկսման պայմաններում Դոնեցկի ու Լուգանսկի աշխարհազորայիններն որոշել են ազատագրել Դոնբասի ողջ տարածքը:

 

Հիմնական ռաազմական գործողությունները ծավալվում են Դեբալցեւո բնակավայրի մոտ, որտեղ շրջափակման մեջ են գտնվում ուկրաինական 8 հազար զինծառայող: Դեբելցեւոն գտնվում է մի շարք ավտոխճուղիների հանգուցակետում եւ ունի ստրատեգիական կարեւոր նշանակություն:

 

 

 

Նույն շարքից