Ռազմական 

Ադրբեջանցիները սադրանք են պատրաստում` կրակելով սեփական գյուղերի վրա. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

Ադրբեջանցիները սադրանք են պատրաստում` կրակելով սեփական գյուղերի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Փետրվարի 4-ի ժամը 22։40-ից սկսած` Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ` հիմնականում լուսածրային փամփուշտներով։ Դա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նույն շարքից