Black Sabbath խմբի նախկին առաջատար Օզի Օսբորնը նոյեմբերի 5-ին այցելել է Սամ Անտոնիոյի Ալամո առաքելության պաշտպանների հուշարձանին, որպեսզի ներողություն խնդրի 1982 թվականին այն պղծելու համար, հայտնում է Lenta.ru-ն:
Օսբորնը կգա հուշարձանի մոտ, որի վրա նա միզել էր 33 տարի առաջ, որպեսզի մասնակցի History Channel հեռուստաալիքի Ալամոյի ճակատամարտին նվիրված փաստագրական ֆիլմի նկարահանումներին:
Սկանդալային դեպքը տեղի է ունեցել 1982 թվականի փետրվարի 19-ին, և ժամանակի հետ սկսել է համարվել Օսբորնի ամենաանմիտ արարքներից մեկը: Երգչի մենեջերը պատմել է, որ նա այդ ժամանակ հարբած է եղել, և տառապել է միզապարկի խնդիրներով: