Մշակույթ 

Sothebys-ում Պիկասոյի «Կաբարեի երգչուհին» վաճառվել է 67 մլն դոլարով

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Կաբարեի երգչուհին» դիմանկարը (La Gommeuse, 1901) Նյու Յորքի Sothebys աճուրդում վաճառվել է 67 մլն դոլարով:

Նկարը Պիկասոն սկսել է նկարել 19 տարեկանում՝ Փարիզ տեղափոխվելուց հետո: Կտավը, որի մեկնարկային գինը 60 մլն դոլար էր, առնչվում է վարպետի ստեղծագործական կյանքի «երկնագույն շրջանին»:

Աճուրդի մյուս թոփ լոտը՝ նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Բնապատկեր՝ որոտալից ամպերով» (Paysage sous un ciel mouvemente, 1888), վաճառվել է 54 մլն դոլարով:

Նույն շարքից