Հայտնի պրոդյուսեր, երգահան Կոնստանտին Մելաձեն, ով հոկտեմբերի 22-ին ամուսնացել է երգչուհի Վերա Բրեժնևայի հետ, առաջին անգամ մեկնաբանել է իր հարսանիքը, փոխանցում է Cosmo.ru-ն:
Նախևառաջ, Մելաձեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նման ուշադրությամբ են վերաբերվել իր կյանքում տեղի ունեցած փոփոխությանը և շնորհավորել են նորապսակներին:
«Ես դեռևս չեմ ցանկանում ոչինչ խոսել իմ անձնական կյանքի մասին: Ես հաճախ եմ մտածում` ինչո՞ւ են մարդիկ դա պատմում: Մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնք ամեն ինչ հրապարակային են անում։ Սակայն ժամանակի ընթացքում ես նկատում եմ մի միտում, որ կյանքի վերջում այդ մարդիկ խելագարվում են: Քանի որ ես ցանկանում եմ պահպանել իմ հոգեկան առողջությունը, ամեն կերպ խուսափում եմ նման հրապարակայնությունից` անկախ նրանից, թե հաջողակ է իմ կյանքը, բարենպաստ, թե ոչ»,- ասել է պրոդյուսերը։
