Ռազմական 

Ռմբակոծվել են Դամասկոսի բնակելի թաղամասերը

analitik.am

Դամասկոսում փետրվարի 4-ին հրթռիակոծության հետևանքով նախնական տեղեկություններով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև 30-ից ավելի վիրավորներ: Ինչպես հաղորդում են սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացնում է, որ ահաբեկիչներն Արևելյան Ղուտայի շրջանից հրթիռակոծել են Դամասկոսի բնակելի թաղամասերը: Բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել տներ, այրվել են մեքենաներ:



Դամասկոսում փետրվարի 3-ին հրթիռ ընկնելու հետևանքով 5 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Բացի այդ, Մզզե Ջաբալ 86 բնակելի թաղամասում 2 հրասանդ է ընկել՝ պատճառելով նյութական վնասներ: Եվս 2 երեխաներ վիրավորվել էին Դամասկոսի Հարասթա արվարձանում և Ուաֆիդին ճամբարում:

Նույն շարքից