Ռազմական 

Կգա պահը, որ հենց Մինսկի խմբի կողմից թիրախավորված գնահատական կլինի. Սեյրան Օհանյան

analitik.am

Կգա մի օր այն պահը, որ իհարկե հենց Մինսկի խմբի համանախագահների կողմից թիրախավորված գնահատական կլինի։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարություններին, որոնցում գրեթե միշտ ուժի գործադրումից զերծ մնալու ընդհանրական կոչեր են հնչում, Օհանյանն ասաց՝ մի օր հայտարարությունները թիրախավորված կլինեն։

«Գտնում եմ, որ կգա մի օր այն պահը, որ իհարկե հենց Մինսկի խմբի համանախագահների կողմից թիրախավորված գնահատական կլինի: Այն կողմի նկատմամբ, ով խախտում է: Մենք ձգտում ենք խաղաղության պայմանները պահպանել, բազմիցս նույնիսկ միակողմանի վստահության մթնոլորտի մեխանիզմների մշակման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տարել: Չկրակել, չպատասխանել, միակողմանի հետաքննություններ ենք անցկացնում, բայց տա Աստված՝ գա այն պահը, երբ վստահության մեխանիզմները ձեւավորվեն երկպխոսության եւ փոխադարձ պայմանավորվածության շնորհիվ»,- նշել է նախարարը։

Նույն շարքից