Ռազմական 

ԱՄՆ-ն եւս 6 կործանիչ է ուղարկել Թուրքիա

analitik.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը F-15 տիպի հավելյալ 6 կործանիչ են ուղարկել Թուրքիայում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազա։ Ինքնաթիռներն արդեն իսկ հասել են Թուրքիայի տարածք։

Այդ մասին նշված է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության տարածած հաղորդագրությունում։ Դրանում նշված է, որ ինքնաթիռների ուղարկումն ի ցույց է դնում Թուրքիայի ինքնիշխանությանն իրենց անխախտ աջակցությունը։

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունն ընդգծել է, որ հավելյալ ինքնաթիռների ուղարկումն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների խնդրանքով։

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել էր «Ինջիրլիքի» ավիաբազայում տեղակայել հավելյալ F-15 կործանիչներ ու A-10 գրոհիչ ինքնաթիռներ։

Նույն շարքից