Ռազմական 

Արաբական միացյալ Էմիրությունները լքել են դաշնակիցների օդուժի շարքերը

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, քուրդ աշխարհազորայիններն Յարբուի շրջանում շարունակել են արյունալի մարտերը ԻՊ ահաբեկիչների դեմ:

Իրաքյան աղբյուրների վկայությամբ,Սիրիայից  ԻՊ ահաբեկիչների նոր ուժեր են ժամանում իրաքյան Ամբար պրովինցիա: Խոսքը գնում է հարյուրավոր ահաբեկիչների ու տասնյակ զրահատեխնիկայի մասին, որոնք նահանջել են Սիրիայի տարածքից:

 

Միաժամանակ հորդանանյան օդաչուի մահապատժից հետո Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի են ունեցել մի շարք բողոքի ակցիաներ: Հորդանանը խոստացել է ակտիվացնել պայքարն ԻՊ ահաբեկիչների դեմ՝ դաշնակիցների կոալիցիայում ընդգրկելով նոր ուժեր:

Սակայն, հորդանանյան իշխանությունները, շարունակելով պայքարը ԻՊ-ի դեմ, միաժամանակ օժանդակում են Սիրիայի կառավարական ուժերի դեմ մարտնչող գրոհայիններին՝ տրամադրելով նրանց ֆինանսական ու ռազմական օժանդակություն:

 

Իր հերթին Սիրիայի կառավարությունը խստորեն դատապարտել է հորդանանյան օդաչուի մահապատիժն ու կոչ արել Հորդանանի իշխանությունների համատեղ պայքարել ահաբեկիչների դեմ:

Օդաչուի մահապատժից հետո Արաբական միացյալ Էմիրությունները լքել է դաշնակիցների օդուժի շարքերը:

 

 

 

 

Նույն շարքից