Ռազմական 

Սիրիական օդուժը ռմբակոծել է Իդլիբի Աբու-Դուհուր օդանավակայանի տարածքում գտնվող ահաբեկիչների հենակետերը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Զաբադայինի շրջանում շարունակվել են ռազմական գործողությունները գրոհայինների ու սիրիական կառավարական ուժերի միջեւ:

Ռազմական աղբյուրների տեղեկատվության համաձայն այստեղ ոչնչացվել է Ան-Նուսրա խմբավորման մոտ 30 ահաբեկիչ, ինչպես նաեւ կասեցվել գրոհայինների առաջխաղացումը դեպի Բլուդանի շրջան:

 

Միաժամանակ արեւելյան Գութում շարունակվել է խաղաղ բնակչության էվակուացիան, ինչի արդյունքում այս շրջանից դուրս է բերվել 30 ընտանիք: Սաքբայում Ջեշ ալ-Իսլամ խմբավորման ու ԻՊ-ին հարած խմբավորումների միջեւ շարունակվել են զինված բախումները:

 

Հալեպի ռազմաճակատում ընթանում են դիրքային մարտեր, նույնատիպ իրավիճակ է նաեւ Հոմս պրովինցիայում, որտեղ մարտերը ԻՊ ու Ան-Նուսրայի գրոհայինների դեմ կրում են տեղական նշանակություն:

 

Սիրիական օդուժը Իդլիբ պրովինցիայում հարվածներ է հասցրել Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանի տարածքում տեղակայված ԻՊ ահաբեկիչների հենակետերին, ինչի արդյունքում կառավարական ուժերի հաջողվել է զարգացնել հաջողությունն ու որոշակի առաջխաղացում գրանցել:

Նույն շարքից